ԳլխավորԼուր

Երևանում 24-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել

Հուլիսի 18-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող «Արև» սուպերմարկետի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել․ տուժածը գտնվում է երթևեկելի գոտում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Մ․) վրաերթի է ենթարկել Սեդա Մ․-ին (ծնված 1996 թ.)։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Comment here