ԳլխավորԼուր

18-ամյա աղջիկը տնից գողություն է արել՝ ընկերոջը փոխանցելու համար ու մորն ասել, որ իրեն առևանգել են

Պարեկային ավտոմեքենա, ՊՊԾ

Երևանի բնակիչ  18-ամյա աղջիկը, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, ծնողների ննջասենյակի պահարանից գողացել է մոտ 250 գրամ ոսկյա զարդեր, 1600 դոլար և 130 հազար դրամ, որոնք Սևանի ափին պետք է փոխանցեր ընկերոջը, հայտնում են ոստիկանությունից։

Գողանալուց հետո աղջիկը զանգահարել էր մորը և հայտնել, թե իբր երկու հոգի իրեն և մեքենան առևանգել են, ինչից հետո էլ մայրն ահազանգել է ոստիկանություն:

Դեկտեմբերի 24-ին ժամը 13.50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրում մարզի պարեկները կանգնեցրել են «Նիսանը» և Երևանի բնակիչ 18-ամյա վարորդ աղջկա հետ տեղափոխել համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին:

Ի դեպ, աղջիկն արդեն հասցրել էր Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկում 1600 դոլարը փոխարինել է 630 հազար դրամով: Գողությամբ պատճառված վնասը մոտ 8 միլիոն 700 հազար դրամ էր:

Աղջիկը ողջ գողոնը ներկայացրել է իր վարած ավտոմեքենայից: