ԳլխավորԼուր

Ծաղկաձորում գողություն կատարելիս 3-րդ հարկից ընկած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Հիվանդանոց

Ծաղկաձորում գողություն անել փորձող 44-ամյա տղամարդը, ով ընկել էր 3-րդ հարկից ու հայտնվել հիվանդանոցում, փետրվարի 21–ին մահացել է։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ տղամարդը գողություն կատարելու նպատակով հունվարի 26-ին գնացել էր Ծաղկաձորի Պահլավունյաց փողոցի կոմունալ տնտեսության չգործող շինություն և փորձել էր գողանալ 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները, սակայն 3-րդ հարկից ընկել էր ու մարմնական վնասվածքներ ստացել։

Տղամարդու մահվան վերաբերյալ հաղորդումը ոստիկանությունում ստացվել է փետրվարի 21-ին, ժամը 17։35-ին։

Կատարվում է նախաքննություն։