ԳլխավորԼուր

ԲՊՀ-ի պրոռեկտորն ու ամբիոնի վարիչը բերման են ենթարկվել թմրանյութ օգտագործելու կասկածանքով

Ձեռնաշղթա

Պարեկները բերման են ենթարկել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորին ու փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատարին, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանք կասկածվում են թմրանյութի օգտագործման մեջ:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ հոկտեմբերի 16-ին պարեկները Երևանի Մինսկի փողոցում մոտեցել են տարօրինակ վարքագիծ դրսևորող 37 ու 38 տարեկան 2 քաղաքացիների. նրանցից մեկը գրպանից իրեր է հանել ու նետել:

Պարզվել է, որ դրանք 3 փաթեթ և 2 գլանակ են:

Նշված անձինք թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին: