ԳլխավորԼուր

Անցկացվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլերը օտար լեզուներից

Անցկացվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլերը օտար լեզուներից

Մարտի 18-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում անցկացվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլերը՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն առարկաներից։

Օլիմպիադային մասնակցեցին Երևանի, Արցախի և ՀՀ մարզերի 9-12-րդ դասարանների թվով 217 աշակերտ (90-ը՝ անգլերենից, 68-ը՝ ֆրանսերենից, 59-ը՝ գերմաներենից)։ Արցախի 6 աշակերտները հայտնի պատճառներով օլիմպիադային մասնակցեցին առցանց (օնլայն) ձևաչափով։

Աշխատանքների ստուգման արդյունքում մասնակիցներից 12-ը արժանացան 1-ին կարգի (6-ը՝ անգլերենից, 4-ը՝ ֆրանսերենից, 2-ը՝ գերմաներենից), 18-ը՝ 2-րդ կարգի (4-ը՝ անգլերենից, 7-ը՝ ֆրանսերենից, 7-ը՝ գերմաներենից) և 26-ը՝ 3-րդ կարգի (7-ը՝ անգլերենից, 9-ը՝ ֆրանսերենից, 10-ը՝ գերմաներենից) դիպլոմների, իսկ 38 մասնակիցներ արժանացն գովասանագրերի (15-ը՝ անգլերենից, 12-ը՝ ֆրանսերենից, 11-ը՝ գերմաներենից)։ Արցախի մասնակիցներից մեկ հոգի արժանացավ 2-րդ կարգի դիպլոմի, իսկ երկուսը՝ գովասանագրի (բոլորն էլ անգլերեն առարկայից):

Վերջնական արդյունքները (9-12-րդ դաս․)

Գերմաներեն, Ֆրանսերեն, Անգլերեն

Առաջադրանքները

Գերմաներեն՝ 9-10-րդ դաս․, 11-12-րդ դաս․
Ֆրանսերեն՝ 9-10-րդ դաս․, 11-12-րդ դաս․
Անգլերեն՝ 9-10-րդ դաս․, 11-12-րդ դաս․

Պատասխանները

Գերմաներեն՝ 9-10-րդ դաս․, 11-12-րդ դաս․
Ֆրանսերեն՝ 9-10-րդ դաս․, 11-12-րդ դաս․
Անգլերեն՝ 9-10-րդ դաս․, 11-12-րդ դաս․

Մասնակիցների ցուցակները

Գերմաներեն, Ֆրանսերեն, Անգլերեն

Օտար լեզուների առարկայական օլիմպիադաների մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ նաև առարկայական օլիմպիադաների (www.olymp.am) և պաշարների շտեմարանի (https://lib.armedu.am/) կայքերից։