ԳլխավորԼուր

Հայտնի են ԲՊՀ հայտարարած «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի արդյունքները

Ամփոփվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայտարարած «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի արդյունքները:

Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Կրթության և մասնագիտական մանկավարժության (ԿՄՄ) ֆակուլտետի ուսանողուհի Լարիսա Գևորգյանը, Սոցիալական գիտությունների և սերվիսի (ՍԳՍ) ֆակուլտետի ուսանողուհի Յուլիա Սարգսյանը, Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման (ԹՄՀ) ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Գրիգորյանը, Ռուսաց և օտար լեզուների (ՌՕԼ) ֆակուլտետի ուսանողուհի Մելանյա Հովհաննիսյանը:

Բուհից հեշեցնում են, որ մրցույթին իրենց թեկնածությունները կարող էին առաջադրել այն ուսանողները, ովքեր ունեին բարձր առաջադիմություն (3,6 և ավելի բարձր ՄՈԳ) և ներքոհիշյալ ձեռքբերումները՝

1) ներգրավվածություն հետազոտական աշխատանքներում,
2) մասնակցություն ներհամալսարանական հասարակական կյանքին,
3) արտահամալսարանական ակտիվություն մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում:

Comment here