ԳլխավորԼուր

Ֆինլանդիան կրկին ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը

Հելսինկի (Ֆինլանդիա)

Ֆինլանդիան վեցերորդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը, առաջատարների եռյակը, ինչպես և նախորդ տարի, կազմված է սկանդինավյան երկրներից։ Երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան, տեղեկանում ենք Երջանկության համաշխարհային զեկույցից։

Հայաստանը զբաղեցնում է 79-րդ, Ռուսաստանը՝ 70-րդ, Ուկրաինան՝ 92-րդ տեղը։

«Պատերազմից տառապող Աֆղանստանն ու Լիբանանը շարունակում են լինել երկու այն ամենադժբախտ երկրները, որտեղ կյանքի միջին գնահատականը ավելի քան հինգ կետով ցածր է, քան տասը ամենաերջանիկ երկրներում», — նշվում է զեկույցում։

Երրջանկության համաշխարհային զեկույցի ուսումնասիրությունը օգտագործում է վեց հիմնական գործոն՝ բացատրելու համար աշխարհի տարբեր երկրներում երջանկության մակարդակի վերաբերյալ զեկույցների տարբերությունները։ Այդ գործոններն են՝ սոցիալական աջակցություն, եկամուտ, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի բացակայություն:

Զեկույցի հրապարակումը նվիրված է Երջանկության միջազգային օրվան, որը նշվում է մարտի 20-ին։