ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Մրցույթ՝ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում սովորելու համար

Մրցույթ 2021-2022 ուս. տարում /2-րդ կիսամյակ/ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում սովորելու համար

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ 2021-2022 ուս. տարում /2-րդ կիսամյակ/ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում սովորելու համար: Շարժունության տևողությունը 5 ամիս է: Տեղերի քանակը 3-ն է:

Ֆինանսավորում

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է ամսական 850 եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 360 եվրո ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշները

Կրթական ծրագրի համար դիմողը՝
• պետք է լինի Սկզբնական կրության ֆակուլտետի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա կամ Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությունների բակալավրիատի երկրորդ կամ երրորդ կամ մագիստրատուրա առաջին կուրսի ուսանող կամ Հատուկ և Ներառական կրթության ֆակուլտետի Սուրդոմանկավարժություն, Լոգոպեդիա, Օլիգոֆրենոմանկավարժություն մասնագիտությունների բակալավրիատի երկրորդ կուրսի ուսանող:
• պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան;
• այլ հավասար պայմանների դեպքում նախընտրությունը կտրվի Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրին չմասնակցած ուսանողներին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 20 –ը լրացնել դիմում անցնելով հետևյալ հղումով։

Պահանջվող փաստաթղթեր՝
• Տեղեկանք համալսարանից առաջադիմության վերաբերյալ
• Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով

Մրցույթը հաղթահարած ուսանողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:

Comment here