ԳլխավորԼուր

16-ամյա Սարգիս Սերոբյանը «GOLDEN TIME TALENT» մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը

Սարգիս Սերոբյան

16-ամյա Սարգիս Սերոբյանը լոնդոնյան «GOLDEN TIME TALENT» միջազգային մրցույթում «Ժողգործիքներ» անվանակարգում գրավել է առաջին հորիզոնականը:

Սարգիսը սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի երկրորդ կուրսում:

Այդ անվանակարգում մրցել են մոտ 70 երկրի ներկայացուցիչներ. Սարգիսը քամանչայով կատարել է Կոմիտասի «Կռունկ» և Խաչատուր Ներսիսյանի «Էքսպրոմտ» ստեղծագործությունները:

Լուսանկարը՝ արխիվային