ԳլխավորԼուր

Ակադեմիական քաղաք. տեղի ունեցավ Դասական աշխատանքային խմբի առաջին նիստը

Ակադեմիական քաղաք. Դասական աշխատանքային խմբի առաջին նիստը

2024 թվականի մարտի 21-ին տեղի ունեցավ «Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսված ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ձևավորված Դասական աշխատանքային խմբի առաջին նիստը։

Հանդիպմանը հրավիրված էին ներքոնշյալ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչները՝

  • Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ
  • Երևանի պետական համալսարան
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
  • ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
  • ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
  • ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
  • ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
  • ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ
  • ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
  • ՀՀ պետական կառավարման ակադեմիա
  • ՀՀ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
  • ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ

Հանդիպման օրակարգի հաստատումից հետո ԲՈՒՀ-երի և գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչները կիսեցին Դասական կլաստերի վերաբերյալ իրենց պատկերցումները և առաջարկությունները։ Մասնակիցների կողմից կարևորվեց ապագա կլաստերի շրջանակում փոխգործակցությունը։ Մասնակիցների կողմից հնչեցին տարբեր կարծիքներ կլաստերի կառուցվածի, կառավարման մոդելի և ինտեգրման գործընթացի վերաբերյալ։

Նշվեց նաև, որ համապատասխան աշխատանքային խմբերի աշխատանքները կրելու է երկարաժամկետ բնույթ, ինչի կապակցությամբ առաջարկվեց առավել մանրամասն հարցերը դիտարկել հետագա հանդիպումների ընթացքում։

Հավելենք՝ Հայաստանում նախատեսված են բուհական կրթության 6 ուղղություններ՝ Արվեստների, Կրթական, Բժշկական, Դասական, Տեխնոլոգիական, Սպայական։