ԳլխավորԼուր

«Ով է հեղինակը». հայտնի է 6-րդ հրապարակման հաղթողն ու 7-րդ առաջադրանքը

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Գիրք նվիրելու օրվան նվիրված մրցույթի 7-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-12-րդ դասարանի աշակերտների համար:

«Հայտնում ենք, որ մրցույթի 6-րդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Էթել Լիլիան Վոյնիչ, «Բոռ»։

«Օրվա հաղթողն» է ՀՀ Տավուշի մարզի Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Քոչարյանը:

Հարգելի՛ աշակերտներ, կրկին տեղեկացնում ենք, որ խմբագրված պատասխանները չեն դիտարկվում։ Ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում՝

• մրցութային տեքստի վերաբերյալ պատասխանը հրապարակել Ձեր իսկ անձնական ֆեյսբուքյան էջից՝ չօգտվելով այլ օգտատերերի էջերից,

• պատասխանը գրելուց հետո չխմբագրել այն՝ փոխելով պատասխանի բովանդակությունը:

Վերոնշյալ կետերին անհամապատասխան հայտերը չեն դիտարկվելու:

Ինչպես նաև խնդրում ենք պատասխանը նշելիս պահպանել գրառման հերթականությունը՝ հեղինակ, ստեղծագործություն, դպրոցի հասցե, դասարան:

Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության և ցուցաբերած հետաքրքրության համար: Շարունակե՛ք լինել ակտիվ»,-նշված է հաղորդագրության մեջ: