ԳլխավորԼուր

Ֆինլանդիայի կրթության նախարարը հրավիրվել է Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, որն այս օրերին Լոնդոնում է, ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել.

«Ֆինլանդիայի կրթության նախարարն է, ում հրավիրել ենք Հայաստան։ Մենք հաճախ ենք խոսում ֆիննական կրթության հաջողությունների մասին։ Հատկապես կարևոր է փոքր դպրոցներում կրթության կազմակերպման փորձը, որի արդյունքում քաղաքային մեծ ու գյուղական փոքր դպրոցների սովորողների կրթական արդյունքներն էականորեն չեն տարբերվում։ Այսինքն՝ ապահովվում է որակյալ կրթություն բոլորի համար, ինչը հանրակրթության գերխնդիրն է։

Ֆինլանդիան նույնպես չափորոշչային փոփոխությունների ճանապարհով է անցնում 2016-ից՝ շեշտը դնելով նախագծային ուսուցման վրա»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մայիսի 21-26-ը գործուղվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին։