ԳլխավորԼուր

Շախմատի Եվրոպայի կանանց չեմպիոն է դարձել Մերի Արաբիձեն

Վրացի շախմատիստ Մերի Արաբիձե

Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ առաջնությունը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Եվրոպայի չեմպիոն է դարձել Մերի Արաբիձեն՝ 11 հնարավորից վաստակելով 8.5 միավոր։

Երկրորդ տեղում Օլիվիա Կիոլբասան է (8.5 միավոր), երրորդում՝ Ալեքսանդրա Մալցևսկայան (8 միավոր)։

Հայ շախմատիստուհիների արդյունքներն են՝

ՄՎ Աննա Սարգսյան՝ 7.5 միավոր

ՄԳ Էլինա Դանիելյան՝ 7 միավոր

ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 7 միավոր

ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր

ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 5.5 միավոր

Պոլինա Կոբակ՝ 5 միավոր

Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մրցանակներ են ստացել համապատասխանաբար 10-րդ և 14-րդ տեղերի համար։

Մարիամ Մկրտչյանը լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի նորմա:

Աննա Սարգսյանը բարելավեց իր վարկանիշը 3.9 կետով, Լիլիթ Մկրտչյանը՝ 9.8 կետով, Մարիամ Մկրտչյանը՝ 16.6 կետով, Սուսաննա Գաբոյանը՝ 20.4 կետով և Պոլինա Կոբակը՝ 141 կետով: