ԳլխավորԼուր

ՌԴ Դիվանագիտական ակադեմիայի հայ ուսանողները ներկայացրել են Հայաստանի մշակույթը

ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի հայ ուսանողները

ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում տեղի է ունեցել Աշխարհի ժողովուրդների մշակույթների «Global Village» երիտասարդական փառատոնը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Երիտասարդական փառատոնի շրջանակներում ակադեմիայի հայ ուսանողները Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ ներկայացրել են երկրի ավանդություներն ու մշակույթը։