Ինչպես տեղեկացվել էր, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին՝ ժամը 07:00-ից, դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:
Վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ, և հունվարի 14-ին՝ ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով, տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։