ԳլխավորԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը

Լեհաստանի գիտությունների ակադեմիա

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2021-2022 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրով նախատեսվում է լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին) 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար: Կրթական ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝

• տնտեսագիտություն և կառավարում,
• կառավարում բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում,
• պետական կառավարում (պետական իշխանության և ինքնակառավարման մարմիններ),
իրավունք,
• սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
• քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
• շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,
• անվտանգության և կիբեռանվտանգության խնդիրներ,
• հակաճգնաժամային կառավարում,
• զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

• բարձրագույն կրթություն,
• մինչև 40 տարեկան,
• մասնագիտական փորձը` առնվազն 2 տարի,
• առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից նվազագույնը 2 տարվա ընդմիջում:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 1-ն է:

Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել kirkland@kirkland.edu.pl էլ. փոստին:

Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2021-2022 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ` Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով:

Կրթաթոշակի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքից և կցված նյութերից:

Comment here