Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով` սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան , Շուռնուխ․ Բարձրավան բնակավայրերի ուղղությամբ կգործեն նոր երթուղիներ։ Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։ Այս մասին տեղեկանում ենք Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից։
Բնակիչների ուղևորափոխադրումները Գորիս քաղաքից դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելու են հետևյալ գրաֆիկով՝
Երկուշաբթ, չորեքշաբթի, ուբաթ օրերին, ժամը՝ 09։00-ին Գորիս-Ներքին Խնձորեսկ,
Ժամը՝ 10։30-ին Ներքին Խնձորեսկ- Գորիս
Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին, ժամը՝ 09։ 00-ին, Գորիս- Որոտան-Բարձրավան-Շուռնուխ,
Ժամը 13։00-ին՝ Շուռնուխ –Բարձրավան-Որոտան-Գորիս:
Ժամային գրաֆիկները նախնական են և կարող են փոփոխվել բնակավայրերի բնակիչների պահանջով։
Միկրոավտոբուսը վերոնշյալ ուղղություններով Գորիս քաղաքից շարժվելու է Մաշտոցի 14 հասցեից՝ Մխիթար Սպարապետի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող կանգառից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։