Հուլիսի 5-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծափաթաղ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արշակ Ղ․, ծնված 1993 թ․) բախվել է «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Աշոտ Գ․) հետնամասին, այնուհետև՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ ընկնելով՝ հայտնվել Սևանա լճում։
Փրկարարները լճում հայտնված ավտոմեքենայից դուրս են բերել Արշակ Ղ․-ի դին, այնուհետև՝ դուրս բերել ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։