ԳլխավորԼուրՀեռավար կրթություն

ԿԳՄՍՆ-ն Մայր Աթոռից ու «ՄՏՍ Հայաստան»-ից 1800 պլանշետ է ստացել

Կառավարությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակչական կենտրոնից և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ից որպես նվիրաբերություն ընդունեց 1800 միավոր շարժական գույք՝ պլանշետ: Նախատեսվում է պլանշետները ամրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝  հանրակրթական դպրոցներում հեռավար կրթության կազմակերպման նպատակով:

Նոր տիպի կորոնավիրուսային համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում՝ պլանշետները կտրամադրվեն կարիքավոր ընտանիքների երեխաներին՝ հեռավար դասերին մասնակցելու համար։

Comment here