ԳլխավորԼուր

Կալուգայում հեռավար դասի ժամանակ էկրաններին պոռնոգրաֆիկ բնույթի հոլովակ է միացել

ՌԴ Կալուգա քաղաքի մի բնակչուհի «Ֆեյսբուքում» տեղեկացրել է, որ համար 36 դպրոցի 5-րդ դասարանի՝ «Ուղղափառ մշակույթի հիմունքներ» առարկայի հեռավար դասի ժամանակ, որին ներկա է եղել ինքն ու իր տղան, հանկարծ էկրաններին հայտնվել է պոռնոգրաֆիկ բնույթի տեսահոլովակ։ Հեռավար դասին մասնակցում էր մոտ 90 12-ամյա երեխա եւ 15 ծնող, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Պատահարի պատճառները պարզելու համար ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Կալուգայի փոխնահանգապետ Դմիտրի Ռազումովսկին հայտնել է, որ ուսուցիչը որեւէ մեղք չունի։ Խնդիրը Zoom հավելվածն է, որը, ըստ նրա, լավագույն տարբերակը չէ հեռավար դաս անցկացնելու համար, սակայն բազմաթիվ ուսուցիչներ գերադասում են դրանից օգտվել՝ օգտագործման պարզության համար։

Նա նաեւ նշել է, որ նահանգային իշխանությունները հրապարկել են նախընտրելի հավելվածների ցանկը։

«Այդպիսի դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում։ Դա թվային տեխնոլոգիաների հակառակ երեսն է։ Բայց մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ մեզ մոտ այդպիսի բան այլեւս չի կրկնվի»,-եզրափակել է պաշտոնյան։

Comment here