ԳլխավորԼուր

Գրեթե 100 հազար նավաստիներ չեն կարողանում ցամաք վերադառնալ. Deutsche welle

Գրեթե 100 հազար նավաստիներ ամբողջ աշխարհում չեն կարողանում հեռանալ նավերից կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ապրիլի 10-ին հայտարարել է Verdi արհմիության ներկայացուցիչ Ռոբերտ Հանգստերը։ Այս մասին տեղեկացնում է Deutsche welle-ն։

«…Նրանցից շատերը ստիպված են երկարաձգել պայմանագրերի ժամկետները՝ տուն վերադառնալու փոխարեն»,-ասել է Հանգստերը։

Նավահանգիստները տարբեր սահմանափակումներ են մտցրել՝ համաճարակի տարածումը կանխելու նպատակով։ Դրանցից են, օրինակ, ծովածոց մտնելու արգելքը կամ պարտադիր կարանտինը նավերի անձնակազմների համար։

՚Շատ ավիաընկերություններ չեղարկել են չվերթների իրականացումը, ինչն էլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծել նավաստիների համար։ Որպես կանոն, ամեն ամիս մոտ 100 հազար մարդ փոխարինում է իրար նավերի վրա, սակայն համաճարակի պատճառով դա ընդհատվել է։

Նավագնացության միջազգային պալատն ու միջազգային ոլորտային արհմիությունները համատեղ նամակով դիմել են G20 երկրների կառավարություններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել նավաստիների խնդրին եւ հնարավոր դարձնել նրանց ելքը ցամաք՝ պահպանելով նախազգուշական բոլոր միջոցառումներն ու բժշկական հսկողությունը։

Նշվում է նաեւ, որ անձնակազմների փոխարինումը չի կարելի շատ ուշացնել նաեւ մարդասիրական, աշխատանքային իրավունքի եւ անվտանգության նկատառումներից ելնելով։

Comment here