Վրաստանի կառավարության որոշմամբ մայիսի 11-ից երկրում բացվում են արտադրության բոլոր ոլորտները եւ բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշկեղենի վաճառքի կետերի, տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը։
«Մայիսի 11-ին բացում ենք արտադրության բոլոր ոլորտները… Բացի այդ, մենք բացում ենք մանրածախ և մեծածախ խանութները, որոնք ունենք մուտք փողոցից և չեն վաճառում հագուստ կամ կոշիկ: Դա չի վերաբերում մոլերին»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 638 է, մահացել է 11 մարդ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։