ԳլխավորԿրթությունՀեռավար կրթություն

Մեկնարկում է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի դասընթացի 2-րդ մասը

Այսօր մեկնարկում է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» դասընթացի երկրորդ մասը՝ անվճար հիմունքներով եւ հասանելի բոլոր մասնակիցների համար ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:

Չորս շաբաթների ընթացքում (մայիս 11-ից — հունիսի 6-ը) ՀՎՀ-ի առցանց հարթակում կներկայացվեն մուլտիմեդիա ինտերակտիվ նյութեր՝ նվիրված հայկական ժառանգությանը, այդ թվում՝ պատմություն, երաժշտություն, ճարտարապետություն, գինեգործություն, գաստրոնոմիա, շախմատ, արհեստ եւ արվեստ:

ՀՎՀ-ի կայքում կանցկացվեն նաեւ ֆորում-քննարկումներ ու առցանց հանդիպումներ հեռավար դասախոսների եւ դասընկերների հետ:

«ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի առաջին մասը մեկնարկել էր 2020թ. մարտի 26-ին՝ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները:

ՀՎՀ-ի առցանց կրթահարթակում գրանցվելու համար կարող եք այցելել www.avc-agbu.org/ehy:

Comment here