ԳլխավորԼուր

«ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ». երաժշտական մրցույթ

Դաշնամուր, դաշնակահար

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարում է դիմումների ընդունում 2023թ. «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթի մասնակցության համար:

Մրցույթին կարող են մասնակցել դաշնակահարները հետևյալ չորս տարիքային խմբերում.

• Խումբ I. մինչև 10 տարեկան

• Խումբ II. 11-15 տարեկան

• Խումբ III. 16-20 տարեկան

• Խումբ IV. 21-25 տարեկան

Թեկնածուն պետք է ներկայացնի երկու տարբեր ոճերի ստեղծագործություններ: Համարների տևողությունը կախված է դիմորդի տարիքային խմբից.

• Խումբ I. Առավելագույնը 5 րոպե

• Խումբ II. Առավելագույնը 7 րոպե

• Խումբ III. Առավելագույնը 10 րոպե

• Խումբ IV. Առավելագույնը 15 րոպե

Հաղթողները հնարավորություն կստանան որպես մենակատար հանդես գալ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Կլինեն նաև անակնկալ մրցանակներ:

Դիմե՛ք մինչև հունիսի 20-ը հետևյալ հղումով՝ bit.ly/AGBUDiscoversTalents2023:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 060 72 22 22 հեռախոսահամարով: