ԳլխավորԼուր

«Ով է հեղինակը». հայտնի է 8-րդ հրապարակման հաղթողն ու 9-րդ առաջադրանքը

Գրադարան

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Գիրք նվիրելու օրվան նվիրված մրցույթի 9-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-12-րդ դասարանի աշակերտների համար:

«Հայտնում ենք, որ մրցույթի 8-րդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Ֆրանց Վերֆել, «Մուսա լեռան 40 օրը»։

«Օրվա հաղթողն» է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Վանուհի Բաղրամյանը:

Հարգելի՛ աշակերտներ, կրկին տեղեկացնում ենք, որ խմբագրված պատասխանները չեն դիտարկվում։ Ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում՝

• մրցութային տեքստի վերաբերյալ պատասխանը հրապարակել Ձեր իսկ անձնական ֆեյսբուքյան էջից՝ չօգտվելով այլ օգտատերերի էջերից,

• պատասխանը գրելուց հետո չխմբագրել այն՝ փոխելով պատասխանի բովանդակությունը:

Վերոնշյալ կետերին անհամապատասխան հայտերը չեն դիտարկվելու:

Ինչպես նաև խնդրում ենք պատասխանը նշելիս պահպանել գրառման հերթականությունը՝ հեղինակ, ստեղծագործություն, դպրոցի հասցե, դասարան:

Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության և ցուցաբերած հետաքրքրության համար: Շարունակե՛ք լինել ակտիվ»,-նշված է հաղորդագրության մեջ: