Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում դիպլոմներ (11-ը՝ գերազանցության) ստացան բակալավրի կրթական ծրագրով վեց մասնագիտության գծով 175 շրջանավարտ։ Դիպլոմները հանձնեցին արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը:
Արմեն Հարությունյանը շրջանավարտներին տեղեկացրեց, որ վերջին տարիներին ՃԿՊԱ ավելի ու ավելի շատ շրջանավարտներ են աշխատանքի անցնում ԱԻՆ համակարգի տարբեր ստորաբաժանումներում: Նախապատվությունը տրվում է բարձր արդյունքներ գրանցած շրջանավարտներին:
Համլետ Մաթեւոսյանն էլ նշեց, որ ՃԿՊԱ շրջանավարտները հաջողությամբ աշխատում են ոչ միայն ԱԻՆ-ում, այլ նաեւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, պաշտպանության նախարարությունում, մասնավորապես՝ ԶՈՒ խաղաղապահ զորքերում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։