Անկյունային հղկիչով (բալգարկա) ծանր մարմնական վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակում դրական դինամիկա է նկատվում։
«Արմենպրես»—ի հետ զրույցում այս մասին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Դերձյանը և հավելել, որ նրա վիճակը գնահատվում է կայուն։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։