ԳլխավորԼուր

ՌԴ-ում դպրոցականները աչքերի վնասվածք են ստացել՝ դասասենյակը ախտահանելու ժամանակ

Բլագովեշչենսկի (ՌԴ) Ալեքսեեւյան գիմնազիայի դպրոցականները աչքերի վնասվածք են ստացել՝ դասասենյակը ախտահանելու ժամանակ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ամուրի մարզի դատախազությանը։

«Հաստատվել է, որ ուսումնական կաբինետում երկար ժամանակ միացված է մնացել ուլտրամանուշակագույն լամպը, որը պետք է աշխատեր միայն դասամիջոցներին եւ առանց երեխաների ներկայության։ Արդյունքում դասասենյակում գտնվող անչափահասների առողջությանը վնաս է հասցվել, նրան դիմել են բժշկի»,-նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Comment here