ԳլխավորԼուր

Սյունիքում դպրոցականների ավտոբուսն ընկել է գետը

Սյունիքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը

Մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ կա 21 տուժած։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։

Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։

Aravot.am-ի տեղեկություններով, աշխատակիցներից մեկը մահացել է, մահացածի ինքնությունը ճշտվում է, 15 հոգի տարբեր վնասվածքներով գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Սյունիքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը