ԱրցախԳլխավորԼուր

Արցախցի դպրոցականներին օգնելու համար Հայաստանը Համաշխարհային բանկից 2,9 մլն դոլար կստանա

Արցախցի աշակերտները Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում

Հայաստանը Համաշխարհային բանկից 2,9 մլն դոլար դրամաշնորհ կստանա Լեռնային Ղարաբաղից (Արցախ) բռնի տեղահանված դպրոցականներին օգնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունից։

«Միջոցները կուղղվեն հոգեկան առողջության ու բարեկեցության օգնության տրամադրմանը, երեխաների և դեռահասների սոցիալական ինտեգրմանը և կրթության պայմանների բարելավմանը: Մեկ այլ խնդիր է դպրոցի անձնակազմի կարողությունների մոնիտորինգն ու զարգացումը։ Գումարը տրամադրվելու է ավելի քան 200 դպրոցի»,– մասնավորապես նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված ավելի քան 108 հազար մարդկանցից շուր 30 հազարը երեխաներ են, նրանցից շուրջ 22 հազարը՝ դպրոցահասակ։