ԳլխավորԼուր

Արցախցի աշակերտները Երևանում մասնակցել են առարկայական օլիմպիադային` արժանանալով դիպլոմների

Բացօթյա դաս՝ Արցախում

Դպրոցական առարկայական օլիմպիադայի  2020-2021 ուստարվա եզրափակիչ՝ hանրապետական փուլին, որը կայացել է Երևանում, մասնակցել են նաև  արցախցի աշակերտներ, որոնք առաջին, երկրորդ կարգի դպլոմներով ու գովասանագրերով են վերադարձել Արցախ:

Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի կրթության,գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Արցախցի աշակերտները առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Երևանում մասնակցել են 6 առարկաներից՝ «Մաթեմատիկայից», «Ֆիզիկայից»,  «Կենսաբանությունից», «Աշխարհագրությունից», «Քիմիայից» և «Ինֆորմատիկայից: Դպրոցական առարկայական օլիմպիադայի Հանրապետական փուլի արդյունքներով, «Կենսաբանություն» առարկայից  առաջին կարգի դիպլոմի է արժանացել Մարտունի քաղաքի թիվ 1 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Ավանեսյանը, իսկ Մարտակերտի Վաղուհաս գյուղի միջակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհին «Աշխարհագրությունից» արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի: Այդ առարկայից գովասանագրերի են արժանացել արցախցի երկու մասնակիցներ՝ Բադարա և Վանք գյուղերի դպրոցներից»,- ասել է Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է օլիմպիադայի եզրափակիչ փուլերի հաղթողների անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:

Comment here