ԳլխավորԼուր

Կառավարության արտահերթ նիստ՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով

ՀՀ կառավարությունն օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին կանցկացնի արտահերթ նիստ, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրակարգում Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է:

Comment here