ԳլխավորԼուր

Կառավարությունը գումար հատկացրեց 11 հեռուստաընկերությունների

Հայաստանի կառավարությունն իր այօրվա՝ հունիսի 25-ի նիստում որոշում է կայացրել 76,5 միլիոն դրամ տրամադրելու հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացված հանրային իրազեկման աշխատանքներում աջակություն ցուցաբերելու համար:

Կառավարությունը ներկայացրել է նաև այն հեռուստա և ռադիոընկերությունների ցանկը, որոնք կստանան այդ օգնությունը և նշել դրանց չափերը։

Ըստ այդմ՝ «Կենտրոն», «Հայկական երկրորդ», «Շանթ», «Արմենիա», «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի օգնություն 10 միլիոն դրամի չափով։

«Ար», «Արմնյուզ», «Մո թիվի», «5-րդ ալիք», «Ա-թիվի», «ԴԱՐ 21» հեռուստաընկերություններին տրամադրվելիք օգնությունը կկազմի 2,5 միլիոն դրամ։

250 — 500 000-ական դրամի չափով էլ օգնություն կստանան ռադիոընկերությունները։

 

Comment here