Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է օգոստոսի 9-ի նախագահակաան ընտրությունների արդյունքները Մինսկում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է մայրաքաղաքի բնակիչների 64.49, Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 14.92 տոկոսը։
ԿԸՀ-ի հրապարակած թվերից երեւում է, որ Լուկաշենկոն, մյուս շրջանների համեմատ, ամենաքիչ ձայները ստացել է հենց Մինսկում։
Հիշեցնենք, որ արդեն 4 օր է՝ Բելառուսում չեն դադարում բողոքի գործողությունները, իսկ նախագահի մյուս չորս թեկնածուները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները եւ դիմել են ԿԸՀ։
Comment here
You must be logged in to post a comment.