ԳլխավորԼուր

«Ուժեղ մնա, Արցախ». Խաչանովը նոր գրառում է արել

Թենիսիստ Կարեն Խաչանով

Հայկական ծագումով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մելբուռնում անցել է Ավստրալիայի առաջնության (Australian Open) քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում Խաչանովը ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկային հաղթել է 6:0, 6:0, 7:6 (7:4) հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 58 րոպե։

Խաչանովի գրառումը Արցախի մասին

Վերջում նա տեսախցիկի վրա գրել է. «Շարունակե՛ք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա, Արցախ»:

Տեղեկացնենք, որ նմանատիպ գրառում, կրկին տեսախցիկի վրա, նա արել էր նաև նախորդ հանդիպումում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆույին հաղթելուց հետո. «Արցա՛խ, ամուր մնա»։

Իր կարիերայի ընթացքում Խաչանովն առաջին անգամ է դուրս գալիս Australian Open-ի քառորդ եզրափակիչ։ Այնտեղ նրա մրցակիցը կլինի Հուբերտ Հուրկաչ(Լեհաստան)-Սեբաստիան Կորդա(ԱՄՆ) զույգի հաղթողը։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Հունվարի 12-ին ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Կապը վերականգնվել էր հունվարի 13-ին։

Հունվարի 21-ին էլ ադրբեջանցիները կրկին անջատել են Արցախի գազամատակարարումը։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։