ԳլխավորԼուր

Վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին. կա զոհ

Ապրիլի 23-ին վրաերթ է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ապրիլի 23-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտի» անվադողը փոխող 24-ամյա Միրզա Ավդալյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է նախաքննություն: