ԳլխավորԼուր

Մահացել է դերասան Շահեն Հարությունյանը

Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Շահեն Հարությունյանը:

Այս մասին հայտնում են թատրոնի լրատվական ծառայությունից։

Շահեն Հարությունյանը ծնվել է  1951 թվականին: 1998 թվականից աշխատում էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Խաղացել է «Ալխո», «Ախ, փարիզուհիներ, փարիզուհիներ», «Աշնան արև», «Ծաղկած դեղձենի», «Գիշատիչների խնջույքը», «Լինում է, չի լինում», «Հրադադար», «Արքա Լիր», «Բժիշկ Այբոլիտ», «Քառասուն օր համբառնալուց առաջ» ներկայացումներում:

Comment here