ԳլխավորԼուր

Մահացել է Պոլիտեխնիկի նախկին ռեկտորը

Յուրի Սարգսյան

Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի երախտավոր, նախկին ռեկտոր (1988-2006 թթ.), պատվավոր պրոֆեսոր, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը, հայտնում են ՀԱՊՀ-ից։

«Ակադեմիկոս Յուրի Սարգսյանը մեծ ավանդ է ներդրել և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախ Հայաստանում գիտական միտքն ու ճարտարագիտական կրթությունը զարգացնելու գործում: Նրա վաստակը գնահատել են ոչ միայն Խորհրդային Միությունն ու Հայաստանի Հանրապետությունը։

Գիտական ակնառու ձեռքբերումների շնորհիվ Յուրի Սարգսյանը դասախոսել է նաև ԱՄՆ-ի Սթենֆորդի և Իլինոյսի համալսարաններում։

Պոլիտեխնիկը սգում է Յուրի Սարգսյանի մահը, ցավակցում հարազատներին, մտերիմներին։

Պոլիտեխնիկը կհիշի իր երախտավորի անունն ու վաստակը»,-նշված է բուհի հաղորդագրության մեջ։