ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Ժաննա Անդրեասյան, Ռիմա Աբդուլ-Մալաք

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսի, առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրությունների, ինչպես նաև համատեղ կինոարտադրության և օպերային թատրոնի հյուրախաղերի վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Շառլ Ազնավուրի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման թեմային:

Կողմերը քննարկել են երկու երկրների արվեստի գործիչների միջև փոխանակման ակտիվացմանը միտված մի շարք հարցեր՝ դրանցում հատկապես ընդգրկելով երիտասարդներին։

Աշնանը նախատեսվում է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի այցը Հայաստան։