ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» կհանձնեն

Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից առաջ

Վաղը հանրապետության 16 քննական կենտրոնում դիմորդները «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննություն է։ Կենտրոններից 5-ը Երևանում է, 11-ը՝ մարզերում։

Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Կենսաբանություն» հանձնողների ընդհանուր թիվը 1241 է, 522-ը՝ Երևանում, 719-ը՝ մարզերում։

«Աշխարհագրություն» հայտագրել է 97 հոգի, Երևանում՝ 14 և մարզերում՝ 83։

Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան կամ ներկայացնել առցանց:

Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության համար այս փուլում հայտագրվել է 15 970 դիմորդ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews