Այսօր ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում անցկացվել է «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) ավարտական քննությունը:
Գնահատման ու թեստավորման կենտրոնը ներկայացրել է թեստերի ճիշտ պատասխանները։
9-րդցիների հաջորդ քննությունը «Մաթեմատիկա»-ն է՝ հունիսի 12-ին, ապա «Բնագիտություն»-ը՝ հունիսի 19-ին։
Հիշեցնենք՝ Հայաստանում 2023 թ. հիմնական դպրոցը ավարտում են շուրջ 35300 աշակերտ։