Այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում 1972 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ին։
«2023 թվականի շրջակա միջավայրի համաշխարհային օրը հիշեցնում է, որ մարդկանց գործողությունները պլաստիկ աղտոտման դեմ պայքարում կարևոր են: Պլաստիկ աղտոտման դեմ պայքարելու համար կառավարությունների և ձեռնարկությունների քայլերը այս գործողությունների հետևանքն են:
Ժամանակն է արագացնել այդ գործողությունները և անցնել շրջապտուտային (ցիրկուլյար-խմբ.) տնտեսության:
Ժամանակն է #պայքարել պլաստիկի աղտոտման դեմ»,-նշված է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա պաշտոնական կայքում։