ԳլխավորԼուր

Ուշադրություն դիմորդներին. բուհի ընդունելության միասնական քննությունների 3-րդ փուլի հայտագրման վերջին օրն է

Դիմորդ, քննություն

Լրանում է բուհի ընդունելության միասնական քննությունների լրացուցիչ՝ 3-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Դիմումներն ընդունվում են առցանց՝ մինչև հուլիսի 1-ի ժամը 17․00-ն։

Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլն ընդգրկում է՝

  • տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները ընթացիկ ուսումնական տարում ավարտած կամ ավարտող դիմորդների առցանց հայտագրումը,
  • մայիսի 10-ից մինչև հուլիսի 31-ը զորացրված կամ զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված (հանձնած կամ հանձնվող) քննական առարկաների առցանց հայտագրումը,
  • տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews