ԳլխավորԼուր

Ի գիտություն մրցույթից դուրս մնացած դիմորդների

Բուհերի ընդունելության մրցույթի առաջին՝ հիմնական փուլի արդյունքում թափուր մնացած տեղերի հրապարակումը այսօր՝ հուլիսի 19-ի ժամը 18։00-ից է, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Հենց այդ ժամից էլ կարող եք հայտագրվել լրացուցիչ մրցույթին՝ արդեն հանձնած քննություններից ունեցած դրական միավորներով: Մրցույթի լրացուցիչ փուլում կարող եք հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ հանձնված երկու քննություններին համապատասխան: Հայտագրման ավարտը հուլիսի 26- ժամը 18.00-ն է: Արդյունքների հրապարակումը՝ հուլիսի 30-ին»,-նշված է գրառման մեջ: