ԳլխավորԼուրԿրթություն

ՀՀ բուհերը չեն կարող լրացնել թափուր տեղերը. դիմողները քիչ են

Հուլիսի 19-ից 26-ը դրական միավորներ ստացած, բայց բուհերի ընդունելության հիմնական փուլից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել լրացուցիչ մրցույթին՝  թափուր տեղերի համար նշելով մինչեւ 6 մասնագիտություն։

Հիշեցնենք, որ ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր:

Ներկայացնում ենք այս պահի դրությամբ (20.07.20022, ժամը 10.30) հայաստանյան մի քանի բուհերում թափուր տեղերի ու դրանց համար դիմողների թիվը ըստ dimord.am-ի։

ԵՊՀ-ում (Երևանի պետական համալսարան) թափուր է մնացել 817 տեղ (39 անվճար, 778 վճարովի)։ Դիմողների թիվը 671 է։

ԵՊԲՀ-ում (Երևանի պետական բժշկական համալսարան) թափուր է մնացել 49 տեղ (1 անվճար, 48 վճարովի)։ Դիմողների թիվը 126 է։

ՀԱՊՀ-ում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) թափուր է մնացել 583 տեղ (76 անվճար, 507 վճարովի)։ Դիմողների թիվը 251 է։

ՃՇՀԱՀ-ում (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան)  թափուր է մնացել 884 տեղ (11 անվճար, 873 վճարովի)։ Դիմողների թիվը 117 է։

ՀՊՏՀ-ում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) թափուր է մնացել 121 տեղ (121 վճարովի)։ Դիմողների թիվը 260 է։

ՀՊՄՀ-ում (Հայկական պետական մանկավարժական համալսարան) թափուր է մնացել 1130 տեղ (26 անվճար, 1104 վճարովի)։ Դիմողների թիվը 66 է։

ԲՊՀ-ում (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան) թափուր է մնացել 537 տեղ (537 վճարովի)։ Դիմողների թիվը 69 է։

ՀԱԱՀ-ում (Հայաստանի ազգային ագրարային համալսարան) թափուր է մնացել 572 տեղ (109 անվճար, 463 վճարովի)։ Դիմողների թիվը 10 է։