ԳլխավորԼուր

Բուհերի թափուր տեղերի հայտագրումը սկսվել է. ամենաշատը Պոլիտեխնիկում ու Ագրարայինում են

Լսարան ՀՊՏՀ-ում

Հուլիսի 20-ից dimord.am կայքում մեկնարկել է բուհերի ընդունելության թափուր տեղերի մրցույթին մասնակցելու դիմում-հայտերի ընդունման գործընթացը։

Հայտագրման մեկնարկին՝

ԵՊՀ-ում կար 135 թափուր տեղ, բոլորը՝ վճարովի, ամենաշատը «Ֆիզիկա» ու «Ֆարմացիա» բաժիններում (15-ական)։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ 63 անվճար, 237 վճարովի, ամենաշատը՝ «Տնտեսագիտություն» (71)

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում` 2 անվճար, 133՝վճարովի, ամենաշատը՝ «Տեղեկատվական համակարգեր» (24)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ 21 վճարովի, որից 17-ը՝ «Բնապահպանություն և բնօգտագործում»

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ 22 անվճար, 208` վճարովի, ամենաշատը՝ «Պատմություն» (33)

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում՝ 2 անվճար, 280՝ վճարովի,  ամենաշատը՝  «Սերվիս» (53)։

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում՝ 1 անվճար, 33 վճարովի, ամենաշատը՝ «Մաթեմատիկա» (8)։

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում՝ 2 անվճար, 39 վճարովի, ամենաշատը՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» (8)։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ 7 վճարովի։

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ 15 վճարովի տեղ («Ֆարմացիա»)

Գավառի պետական համալսարանում՝ 8 անվճար, 43 վճարովի, ամենաշատը՝ «Անգլերեն և գրականություն» (7)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ 85 անվճար, 226՝ վճարովի, ամենաշատը՝ «Սննդամթերքի անվտանգություն», «Պարենամթերքի տեխնոլոգիա», «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» (23-ական)

Գորիսի պետական համալսարանում՝ 6 անվճար, 24 վճարովի

Հայ-Ռուսական համալսարանում՝ 88 վճարովի, ամենաշատը՝ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» (14)

Եվրոպական համալսարանում՝ 100 վճարովի, ամենաշատը՝ «Միջազգային հարաբերություններ» (9)

Երևանի «Գլաձոր» համալսարանում՝ 2 անվճար, 28 վճարովի, ամենաշատը՝ «Միջազգային հարաբերություններ» (4)։

Երևանի «Հայբուսակ» համալսարանում՝ 66 վճարովի, ամենաշատը՝ «Ստոմատոլոգիա» (19)

Երևանի «Հյուսիսային» համալսարանում՝ 2 անվճար, 29 վճարովի։

«Մխիթար Գոշ» հայ- ռուսական միջազգային համալսարանում՝ 10 վճարովի։

«Եվրասիա» միջազգային համալսարանում՝ 33 վճարովի, ամենաշատը՝ «Իրավագիտություն» (11)

Ավանդական բժշկության համալսարանում՝ 4 վճարովի։

Հայկական բժշկական ինստիտուտում՝ 45 վճարովի։

Երևանի «Գալիք» համալսարանում՝ 10 վճարովի։

Ա. Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում՝ 10 վճարովի։

Երևանի «Մենեջմենթ» համալսարանում՝ 11 վճարովի։

Երևանի «ԱԶՊԱԹ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում՝ 2 վճարովի։

Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում՝ 12 վճարովի։

Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում՝ 2 վճարովի։

Հրազդանի հումանիտար ինստիտուտում՝ 8 վճարովի։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում՝ 17 վճարովի , ամենաշատը՝ Անգլերեն և գրականություն (6)

Երևանի գյուղատնտեսական համալսարանում՝ 13 վճարովի։

Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում՝ 21 վճարովի։

Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում՝ 5 վճարովի։

Գյումրու «Պրոգրես» համալսարանում՝ 19 վճարովի։

Էրեբունի բժշկական ակադեմիայում՝ 17 վճարովի։

Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18։00-ին։

Հիշեցնենք՝ 2025-2026 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով հատկացվել է 13 318 տեղ (3 118՝ անվճար, 10 000՝ վճարովի)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews