ԳլխավորԼուր

Ի գիտություն ավագ դպրոց կամ քոլեջ միաժամանակ հայտագրված սովորողների

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ հիմնական դպրոցի այն սովորողները, որոնք դիմել են մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություն ընդունվելու համար և միաժամանակ հայտագրվել են ավագ դպրոցում, քոլեջ ընդունվելու պարագայում պետք է չեղարկեն ավագ դպրոցում հայտագրումը:

Եթե նշյալ սովորողները չեն ընդունվել քոլեջ, ապա նրանք պետք է չեղարկեն ՄԿՈԻ հաստատության հայտագրումը և ավագ դպրոցի ընդունելության համար ներկայացնեն դիմում՝ կցելով հիմնական կրթության վկայականը:

Դիմումի ներկայացման մանրամասները՝ տեսանյութում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews