ԳլխավորԼուր

Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր

Շախմատիստ Էմին Օհանյան

Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Էմինը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Եվս երեք հայ շախմատիստներ ընդգրկվել են առաջին տասնյակում. Ալեքս Սահակյանը 6-րդ հորիզոնականում է, Ռուդոլֆ Փաշիկյանը՝ 8-րդ, իսկ Վահե Սուքիասյանը՝ 9-րդ: Երեքն էլ վաստակել են 6-ական միավոր։

Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունն անցկացվում էր Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում օգոստոսի 6-15-ը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews