ԳլխավորԼուր

Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը

Խաղողօրհնեք

Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը: Այն մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։