ԳլխավորԼուր

Ջո Բայդենը Երուսաղեմում այցելել է հայկական եկեղեցի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի եւ հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Տեղեկությունը հայտնում է Երուսաղեմի պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերձավոր Արևելք իր այցը սկսել է Իսրայելից։ Բացի այդ, Բայդենը կայցելի նաև Հորդանան գետի արևմտյան ափ ու Սաուդյան Արաբիա։